ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց 2020 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանը:

Նշվեց, որ պետական բյուջեի 2020-ի ինն ամիսների կատարման հաշվեքննությունները կասեցվել էին, աշխատանքները վերսկսեցին 2020-ի տարեվերջին: Ի սկզբանե նախատեսված է եղել 17 պետական մարմնում հաշվեքննության իրականացում, ինչը ողջ ծավալով միայն 16-ում է կատարվել: Դրանք այն կառույցներն են, որտեղ բյուջետային հատկացումները գերազանցում են 10 մլրդը: COVID-ով պայմանավորված՝ միայն Առողջապահության նախարարության հաշվեքննությունը չէր վերսկսել, ինչը 2020-ի պետական բյուջեի տարեկան հաշվեքննության շրջանակում վերսկսած է եւ առաջիկայում կավարտվի:

Կարեն Առուստամյանը տեղեկացրեց, որ 2021-ի փետրվարի 26-ի դրությամբ ընթացիկ եզրակացությունները հաստատվել եւ ուղարկվել են ԱԺ, Կառավարություն, հաշվեքննության օբյեկտներ, հրապարակվել են Հաշվեքննիչ պալատի կայքում: Միայն գաղտնի տեղեկություն պարունակող երկու դեպք չի հրապարակվել: Արձանագրվել է 61 անհամապատասխանություն, 15 խեղաթյուրում՝ 1մլրդ 18 մլն դրամի շրջանակում, ներկայացվել է 42 առաջարկություն:

«Այս հաշվեքննության արդյունքներն ավելի լավն են, քան նախորդ ցիկլինը: Սա նշանակում է, որ այն ճիշտ ճանապարհով է իրականացվում, ունի նաեւ կանխարգելիչ նշանակություն: 2020-ի տարեկան հաշվեքննության աշխատանքները եւս ավարտին են մոտենում»,-եզրափակեց Առուստամյանը: 

280