Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող՝ Ազատության հրապարակի (Օպերայի) ստորգետնյա ավտոկայանատեղում էլեկտրական ավտոմեքենաների համար տեղադրվել են լիցքավորման կայաններ, որոնք հնարավորություն կտան կայանելուն զուգընթաց լիցքավորել ավտոմեքենան:Այս մասի Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Լիցքավորման կայանները տեղադրվել են «Էներգետիկայի հայկական գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրի շրջանակներում։

 Ծրագիրը իրականացվում է UNDP in ArmeniaGlobal Environment Facility

GEF Small Grants Programme-ի աջակցությամբ։

Քաղաքապետի առաջին տեղակալ Hrach Sargsyan-ի խոսքով, Երևանում էլեկտրական ավտոմեքենաների խթանումը տարբեր միջոցառումների միջոցով կրելու է շարունակական բնույթ»:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող՝ Ազատության հրապարակի (Օպերայի) ստորգետնյա ավտոկայանատեղում էլեկտրական...

Опубликовано Hakob Karapetyan Среда, 28 апреля 2021 г.
1144