«Այսօր մենք գրանցել ենք 656 նոր դրական դեպք: Այս պահին ուենք 13257 քաղաքացի, որոնք վարակված են, որից 2 հազարից ավելին գտնվում են հիվանդանոցներում»,- այսօր գործադիրի նիստում հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով քովիդով պայմանավորված իրավիճակը:

«Երեկ, ցավոք սրտի, գրանցել ենք 16 մահ և ցավով պիտի նշեմ, որ հատել ենք 4000-ի սահմանը մահվան դեպքերով»,- ասաց նախարարը:

Ավանեսյանը նաև նշեց, որ համավարակի տարածելիության կանխումը հնարավոր կլինի պատվաստումների շնորհիվ;

462