Արայիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու կից գրել.
Գրեմ ու էլի երկար ժամանակով ֆեյսբուքից հեռանամ։
Այս նկարներին նայողները կմտածեն, որ պատերազմի դաշտից նկարներ են։ Բայց չէ, Վանաձորի նկարներն են։ Առաջինը քիմգործարանի ավերակներն են։ Երկրորդը քիմ գործարանի ետնամասն է, որի կողքով անընդհատ անցնում եմ տուն գնալիս։ Երրորդ նկարի բաց դաշտը դա նախկինում ռոբոտների գործարանն է, որից հետք էլ չի մնացել։ ՔԻչ այն կողմ Էլէկտրոն գործարանն էր, որից մի հատ սյուն է մնացել։
Այս ավերակները ստեղծողներից մի քանիսը հիմա ընդիմություն խաղն են խաղում, իսկ իրենց սատարողները մարդկանց վիրավորում են այդ ընդիմադիրներին չաջակցելու համար, կամ էլ մեղադրում փողասիրության կամ պաշտոնասիրության մեջ։
Երկրիս արդյունաբերության դեմ պատերազմ հայտարարած մարդկանց սատարելու չկա, կողքը կանգնելու չկա։ Հզորագույն արդյունաբերական քաղաքը գործազրկույթյան խորհրդանիշ սարքած մարդկանց կողքը կանգնելու չկա։
Կլինի ընդիմադիր ուժ, որը այս ամենին մասնակցություն ունեցած չի լինի, դա արդեն ուրիշ հարց է։