Այսօր տաղանդաշատ երգչուհի Ռոզի Արմենի ծննդյան օրն է։ Տաղանդաշատ ու լեգենդար երգչուհին  ութսուներկու տարեկան դարձավ։

Նախիջևանում ծնված Խուրշուդ Հովհաննիսյանը և Անկարայի արվարձաններից մեկում ծնված Նվարդ Ալոզյանը, Մեծ Եղեռնից հետո 20-ական թվականներին գաղթում են Փարիզ ու հետո հանդիպելով` ընտանիք կազմում: Այդ ընտանիքում էլ ծնվում է լեգենդ դարձած երգչուհին` Ռոզի Արմենը: Ռոզիի ծնողները ցանկանում էին, որ իրենց դուստրը բժշկի մասնագիտություն ընտրեր, սակայն 4-ամյա Ռոզին սկսեց երգել և այդպես էլ եղավ` սերը դեպի երաժշտությունն ու կատարողական արվեստը հաղթանակեց, և Ռոզի Հովհաննիսյանը վերջնականապես ընտրեց երգի ուղին, կնքելով իրեն Ռոզի Արմեն անունը. «Երգը մանկուց է իմ մեջ և առանց դրա ես չեմ կարող ապրել: Երգել եմ և երգելու եմ շարունակ: Երբ զգում ես, որ դու ժողովրդի կարիքը ունես, ժողովուրդը քեզ սիրում է, ծափերով է ողջունում քեզ ու դու պարտավոր ես գոհացնել նրան»:

Ռոզի Արմենը ավելի հասուն տարիքում իր ձայնի և բնատուր տաղանդի շնորհիվ կայուն կերպով հաստատվում է ոլորտում։ Նա երգում է տարբեր լեզուներով։ Երգչուհին երգում է նաև հայերեն․ նրա երգացանկում բազմաթիվ են հայալեզու երգերը։

 

1120