Կազմվել է Արցախում անվտանգ զբոսաշրջավայրերի ցանկ, որտեղ տուրիստները կարող են իրենց լիարժեք անվտանգ զգալ. քննարկում
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի գլխավոր քարտուղար Մարի Գրիգորյանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նախորդ շաբաթ Արցախում էին՝ «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ տնօրեն Սերգեյ Շահվերդյանի նախաձեռնությամբ՝ գործընկերների հետ քննարկելու Արցախում պատերազմի հետևանքով զգալիորեն տուժած զբոսաշրջության ոլորտին առնչվող հարցեր:
ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկումը ծավալվել է հետևյալ հարցերի շուրջ.
- Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ իրականացված ռազմական լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով մեր երկիրը կորցրել է զբոսաշրջավայրերի շուրջ 80 տոկոսը: Այժմ Արցախի Հանրապետությունը կանգնած է զբոսաշրջային նոր արդյունքի ստեղծման ու քայլուղիների մշակման խնդրի առջև:
- Նախարարի խոսքով, ԱՀ ներքին գործերի նախարարության կողմից արդեն կազմվել է Արցախում անվտանգ զբոսաշրջավայրերի ցանկ, որտեղ տուրիստները կարող են իրենց լիարժեք անվտանգ զգալ: Դեպի այդ տարածքներ նախնական փուլում իրականացվում են ճանաչողական այցեր, ինչից հետո նախատեսվում են դրանց բարեկարգման, տեղերում ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների տեղադրման ու հանրահռչակման աշխատանքներ:
- Կարևորելով Արցախում ոլորտի վերակենդանացման անհրաժեշտությունը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակը:
- Ողջունելով հնչեցված առաջարկությունները՝ նախարարը շեշտել է, որ զբոսաշրջության զարգացումը առանցքային դեր է խաղում Արցախի ճանաչելիության ու տնտեսության զարգացման հարցերում, և ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:
03 Մայիս, 2021 14:29
999
Բաքվում ընթացող դատավարությունն ավարտվել է. հայտնի են դատավճիռները
05 Փետրվար, 2026 14:12
Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը
06 Դեկտեմբեր, 2025 00:02
Ինչ ծրագրեր են իրականացվել 2023-ից մինչ այժմ՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. ԱՍՀՆ-ն ամփոփել է
01 Օգոստոս, 2025 12:15
Դիլիջանում կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը
14 Հունիս, 2026 17:30
Փրկարարների օգնությամբ քաղաքացիները անվտանգ անցել են գետի մյուս կողմ
13 Հունիս, 2026 14:24
Կիբեռանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային ստանդարտների ցանկ կսահմանվի. ոլորտները հայտնի են
14 Մայիս, 2026 12:13