Տեղի ունեցավ պատանի երգչուհի Մեգիի «EMOTIONS» երգի տեսահոլովակի շնորհանդեսը:

Մեգին երգով նորովի հանդես եկավ: Երգի, երաժշտության և գործիքավորման հեղինակը Վահան Նահապետյանն է, իսկ ռեժիսորը՝ Դավիթ Բադալյանը:

Շնորհանդեսին ներկա էին հայտնի հյուրեր, բլոգերներ և մարդիկ ովքեր ունեն ուղիղ կապ երգարվեստի հետ:

Շնորհանդեսի ժամանակ հյուրերին սպասվում էին մի շարք անակնկալներ: Հյուրերն ունեին էին անակնկալ նվերներ ձայնասկավառակի տեսքով և QR կոդը սքանավորելով կարող էին անմիջապես դիտել տեսահոլովակը:  Հնչեցին երգեր Մեգիի կենդանի կատարմամբ: Տեսահոլովակի նկարահանման մասնակիցներին տրվեցին շնորհակալագրեր:

Մեգիի խոսքով մոտ ապագայում սպասվում են նոր երգեր և նոր պրոեկտներ:

329