«Արցախը Ադրբեջան է: Նման տխմարություն ես չէի կարող ասել»,- այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադառնալով իր նախորդ ելույթում հնչեցրած մտքերին:

«Չէի կարող մտածել ոչ միայն որպես ԱԺ պատգամավոր, այլ նաև մարդ, որը իր կյանքի մասնագիտական մեծ մասը նվիրել է այս խնդիրների ուսումնասիրմանը: Մարդ, որի գիտական ղեկավարը եղել է ժողովրդի ինքնորշման կոնցեպտի հեղինակը»,- հայտարարեց Վարդանյանը, նշելով, որ ինքը հասկանում է, որ իր ելույթը շատ ցավոտ է եղել ադրբեջացիների համար. «Ես հասկանում եմ, որ այն ցավոտ է որոշ շրջանակների համար, բայց հավատացնում եմ ձեզ, այս բառամթերքը օգտագործել եմ, օգտագործելու եմ Արցախի ինքնորոշման իրավունքը անբեկանելի է, Արցախի անկախությունն անբեկանելի է, և ցանկացած տեսակի մանիպուլյացիա արժանանալու է շատ կոշտ արձագանքի, չափազանց կոշտ և ցավոտ արձագանքի»:

 

04 Մայիս, 2021 12:38
259
; ;