«Հանրությունը ինձնից, հանձնաժողովի մյուս անդամներից, պատգամավորներից, որոնք լսեցին զեկույցը և ունեն իրավասություն ծանոթանալու այն թույլատրելի սահմաններում, հերթականությամբ կամաց-կամաց կիրազեկվեն Ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրափակիչ ելույթի մանրամասներին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պարզաբանելով, թե հանրությունը ինչպես է ստանալու իր հարցերի պատասխանները, եթե քննիչ հանձնաժողովի զեկույցը գաղտնի է: 

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի նախագահի կողմից հնչեցվել է առաջարկ, որպեսզի զեկույցից ծաղկաքաղ արվեն գաղտնիության ռեժիմից դուրս հատվածները և ներկայացվեն հանրությանը: Մոտակա երկու-երեք օրվա ընթացքում, եթե լինեն այդպիսի հատվածներ, կներկայացվեն հանրությանը:

«Ես էլի այն կարծիքին եմ, որ 44-օրյա պատերազմը շարունակությունն էր ապրիլյան քառօրյա պատերազմի»,- ասաց Քոչարյանը:

288