Կարևորելով պատվաստումային գործընթացը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է աշխատանքային այցերն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ:

Այս անգամ նախարարը հանդիպել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի աշխատակիցներին, եղել է նաև քաղաքապետարանի ենթակայության թիվ 17 պոլիկլինիկայում:

Անահիտ Ավանեսյանը հետաքրքրվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացի հաջողություններով, լսել խնդիրներն ու ծանոթացել իրավիճակին:

Հարկ է նշել, որ վերջին օրերին պատվաստումային գործընթացը բավականին ակտիվացել է թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում:

Հաջորդիվ նախարարի այցեր են կազմակերպվելու նաև մարզային այլ պոլիկլինիկաներ:

293