«Արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերով նախատեսված չէ վերադարձած գերիների համար որևէ ծրագիր, բայց նախատեսում ենք քննարկումներ սկսել և աշխատում ենք մի ծրագրի վրա, որով հնարավոր կլինի վերադարձած գերիների և դեռ վերադառնալիք գերիների համար նախատեսել ծրագիր, որը կտարբերվի գումար բաժանելու ծրագրերից»,- այս մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց սոցապնախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը, պատասխանելով հարցին, թե նախատեսվում է հայրենադարձ գերիների սոցիալական աջակցության փաթեթի մշակում և ինչ քայլեր են արվում այդ ուղղությամբ:

«Կլինի սոցիալական փաթեթ, որը կլուծի մասնագիտական կողմնորոշման խնդիր, ինչպես նաև առողջապահական ծառայություններից օգտվելու խնդիրներ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

484