ՌԴ եւ Թուրքիայի նախագահները այսօր հեռախոսով քննարկել են ղարաբաղյան կարգավորումը,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

Այս համատեքստում երկու երկրների ղեկավարները դիտարկել են ռուս-թուրքական կենտրոնի` հրադադարի վերահսկման գործունեությունը։

 

Նշվում է, որ կողմերը մանրամասն քննարկել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը` հաշվի առնելով Թուրքիայում համաճարակային վիճակը։ Պուտինն ընդգծել է այդ իրավիճակում ըգնության ձեռք մեկընելու պատրաստակամության մասին։

 

« Խոսքը, մասնավորապես, ռուսական Sputnik V պատվաստանյութի մատակարարումների արագ կազմակերպման մասին է: Մշակվում են նաև Թուրքիայում պատվաստանյութի համատեղ արտադրության ստեղծման հնարավորություններ», - ասվում է հայտարարության մեջ

 

Էրդողանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմի ցուցաբերած համագործակցության համար, նրա կարծիքով ձեռնարկված հակահամաճարակային միջոցառումները հնարավորություն կտան հասնել իրավիճակի արմատական բարելավմանը և զբոսաշրջության ոլորտում վերականգնել երկկողմ կապերը։

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին ՝ Պուտինն ու Էրդողանը նշել են «Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխգործակցության կառուցողական բնույթը ՝ ուղղված Սիրիայում հետագա կայունացմանը:

755