Կենսական նշանակության ճանապարհահատվածների վերականգնման ծրագրով մեկնարկել են Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 (4.4 կմ) ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Տեղեկացնում էԱրարատի մարզպետարանը։

Ավտոճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ: 

Ծրագրով նախատեսվում է իրականացնել գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում և հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացման, ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ։                                                    
Ճանապարհի վերականգնումը նախատեսված է ավարտել 2021 թվականին։

05 Մայիս, 2021 23:36
151
; ;