«Այն քաղաքացիները, որոնք կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը` կանաչ անձնագիրը, երկու դեղաչափ ստացած կլինեն, այսուհետև մեր երկիր գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա»,- այսօր կառավարության նիստին հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով կարանտինի մեջ փոփոխության նախագիծը:

«Այսինքն՝ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը և պատվաստման կանաչ անձնագիրը հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ: Պետք է ուշադրություն դարձնել, որ մեր երկիր մուտք գործելու պահանջն է»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ այլ երկիր մեկնելիս պետք է հետևել, թե ինչ պահանջներ ունեն այդ երկրները այս առնչությամբ:

 

06 Մայիս, 2021 11:19
8427
; ;