Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 2021թ համաշխարհային օրվա կարգախոսն է  #մենքանկասելիենք, որովհետև աշխարհն առավել ապահով և խաղաղ դարձնելու մեր միասնական նվիրումը կանգնեցնել հնարավոր չէ։ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կամավորներն ու անձնակազմը համոզված են, որ աշխարհը փոխելու ներուժը մարդկանց ու համայնքների մեջ է։ Նրանք աշխատում են ամեն օր՝ համոզվելու համար, որ համայնքներն ունեն իրենց պաշտպանելու գիտելիքներ և միջոցներ, նվազեցնելու ռիսկերը և ապրելու ապահով ու արժանապատիվ:

Կարևոր թվեր

Աշխարհում 636 մարդուց 1-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կամավոր է:

2020 թ 650.5 միլիոն մարդ կամ յուրաքանչյուր 12 մարդուց 1-ը աջակցություն է ստացել առողջության և հիգիենայի կանոնների խթանման աշխատանքների արդյունքում։

106.2 միլիոն մարդու կամ յուրաքանչյուր 72 մարդուց 1-ի համար հասանելի ենք դարձրել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները:

79.5 միլիոն մարդ կամ յուրաքանչյուր  97 մարդուց 1-ը ստացել է սնունդ և բնաիրային օգնություն:

Ներկայիս համաշխարհային մարտահրավերների ծավալները երբեմն կարող են ճնշող թվալ: Սակայն համավարակի, հակամարտության, կլիմայի փոխոխությամբ պայմանավորված արտակարգ իրավիճակների և աղետների ու ռեսուրսների սղության ռիսկերին առերեսվող համայնքների համար ևս հույս կա։  Այդ հույսը ձևավորվում է աշխարհի մեծ ու փոքր համայնքներում՝ մի մարդու կողմից մյուսի հանդեպ արվող անհամար բարի գործերի շնորհիվ:                                       

Այնտեղ, որտեղ ճգնաժամ կա, ներկա է նաև Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի կամավորը՝ պատրաստ աջակցելու տուժածներին և հավաստիանալու, որ նրանք արագորեն վերականգնվում են, կարող են լինել ավելի դիմակայուն և ապրել արժանապատվորեն։Նրանց նվիրումը երբեք չի սասանվում, նրանց կարեկցանքը սահմաններ չունի: 

Համավարակը չի կանգնեցրել մյուս աղետներն ու ճգնաժամերը: Բազմաթիվ մարտահրավերներ լուծման են սպասում, և աշխարհով մեկ շատ համայնքներ վտանգված են: Բարության և աջակցության յուրաքանչյուր դրսևորում նշանակալի է՝ անկախ դրա չափից: Որպես աշխարհի ամենամեծ մարդասիրական ցանց՝ կարող ենք փաստել, որ այս անհատական գործողությունները, ստանալով հավաքական բնույթ, ունենում են գլոբալ ազդեցություն։

Այսօր՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրվա առթիվ շնորհակալություն ենք հայտնում 14 միլիոն մեր կամավորներին, որոնք իրենց ժամանակն ու հմտությունները չեն խնայում իրենց համայնքն ավելի ապահով, ավելի դիմակայուն ու ավելի ներառական դարձնելու համար: 

Սա մարդասիրության ուժն է, և  #մենքանկասելիենք։

Շարժման բաղկացուցիչներն են․ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 192 Ազգային ընկերությունները՝ 160 000 տեղական մասնաճյուղերով և շուրջ 14 միլիոն կամավորներով, ԿԽՄԿ-ն և ԿԽՄՖ-ն։ 

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման բաղկացուցիչները Հայաստանում․

Ազգային ընկերություն Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Գործունեությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ

 www.redcross.am  կայքից։

Կարմիր խաչի միջազային կոմիտեի պատվիրակությունը Հայաստանում

Գործունեությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ

https://www.facebook.com/ICRCam ֆեյսբուքյան էջից։

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի

ներկայացուցչությունը Հայաստանում

Գործունեությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ

www.ifrc.org կայքից։

07 Մայիս, 2021 17:50
204
; ;