Մեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանի և հանրակրթության վարչության փորձագետ Ա. Թորոսյանի ասուլիսը:

Լրագրողներից մեկի հնչեցրած այն հարցին, թե դպրոցներում ինչպես է վերահսկվելու դիմակների կրումը՝ Անդրեասյանը պատասխանեց.

«Եվս մեկ անգամ, երևի, հիշեցնեմ, որ դիմակների կրման պահանջն այսօր էլ գործում է, և եթե մենք խոսում ենք, արդեն, 6 տարեկանից բարձր երեխաների մասին և այնտեղ, իհարկե, պարետի որոշմամբ առանձնացված է մարդկանց խումբ, ում բժշկական հանգամանքներից ելնելով, ցուցված չէ, և հնարավորություն է տրվում դիմակ չկրել, բայց, բոլոր դեպքերում դիմակների կրումը մեր մոտ այսօր էլ պարտադիր է: Եվ հետևաբար դպրոցները որևէ հավելյալ կարգավորում էստեղ չեն նախատեսում, այսինքն այդ գործընթացը կազմակերպվում է այնպես, ինչպես, ընդհանուր առմամբ, մեր երկրի ցանկացած այլ վայրում: Ինչ վերաբերվում է վերահսկողությանը, ապա վերահսկողության գործառույթը, ընդհանրապես, տրված է տեսչական մարմիններին և ուղեցույցով էլ նշված է, որ այս պրոցեսում վերահսկողությունը նույնպես պետք է իրականացնի տեսչական մարմինը՝ այս դեպքում կրթության ոլորտի տեսչական մարմինը, որը կունենա այցելություններ դպրոցներ, կհետևի՝ ինչքանով է գործընթացը պահպանվում: Ընդ որում, մենք նախատեսել ենք, որ առաջին փուլում այս այցելություններն առավելապես պետք է կրեն աջակցող բնույթ, այսինքն խնդիրն էստեղ որևէ մեկին տուգանելը  կամ պատժելը չի: Բոլորս հասկանում ենք, որ գործ ունենք երեխաների հետ և երեխաները գտնվում են տարբեր իրավիճակներում: Խոսքն էստեղ առավելապես գնում է այն մասին, որպեսզի մենք հենց երեխաներին բացատրենք կանոնների պահպանման կարևորությունը: Ցույց տանք, թե ինչպիսի հետևանքներ կարող են լինել, եթե մենք այդ կանոնները չպահենք»:

943