Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երկու անգամ ԺԵԿ-ի կեզծ տեղեկանքով, ապաեւ այլ կեղծիքներով ու բռնաճնշումներով իշխանությունը զավթած ուզուրպատորը այժմ խոստանում է ընտրվելու դեպքում լեգիտիմ իշխանություն ձեւավորել:

Իր պաշտոնավարման տարիներին երկրում կոռուպցիան համակարգային աստիճանի հասցրած եւ այն գլխավորած գանձագողը այժմ խոստանում է պայքարել կոռուպցիայի դեմ:

Իր պաշտոնավարման տարիներին գիտության կոլապսը խորացրած տգետը այժմ խոստանում է գիտահեն տնտեսություն կառուցել:

Մեղրին Ադրբեջանին հանձնելուն պատրաստ դավադիրը այժմ խոստանում է ապահովել Սյունիքի անվտանգությունը:

Արցախը բանակցային ֆորմատից դուրս բերած ապիկարը այժմ խոստանում է վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը:

Իր պաշտոնավարման տարիներին Արցախն ու Հայաստանը քաղաքական սպանությունների թատերաբեմ դարձրած հանցագործը այժմ խոստանում է երկրում օրինականություն հաստատել:

Ժողովրդին Երեւանի փողոցներում գնդակահարելու հրաման տված հրեշը այժմ կեղծավորի նման դիմում է ժողովրդին "սիրելի":

Իր պաշտոնավարման 10 տարիներին մեր հայրենակիցների՝ իրենց ազգականներին Հայաստան ուղարկած շուրջ 25 մլրդ դոլարի մասնավոր տրանսֆերների հենքով Հայաստանում արդյունաբերությունը, այդ թվում՝ ռազմական արդյունաբերությունը զարգացնելու փոխարեն դրանք տգիտաբար մսխած, ապրանքներ արտադրելու փոխարեն դրանց ներկրումը արտահանման հանդեպ եռապատկած եւ իր թիմով ու ընտանիքով հանդերձ այդ հոսքերի պտուղները ագահաբար յուրացրած, ապաեւ երկրից դեպի օֆշորներ դուրս բերած չտեսը այժմ խոստանում է ուժեղ Հայաստան կառուցել, միայն թե իշխանությունը իրեն տվեք:

Թե բա ամեն բան լավ է լինելու: Իհարկե լավ է լինելու՝ երբ երկրում վերջապես արդարադատություն հաստատվի ու բոլոր գանձագողերն ու ուզուրպատորները հայտնվեն այնտեղ, ուր իրենց արժանի տեղն է ու երկիրը՝ զերծ կոռուպցիայից եւ հեվանավորչությունից, արտաքին ճորտացումից ու ներքին կեղեքումից կայունանա, զարգանա ու հզորանա»:

1911