Հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքները շարունակվում են՝ տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:

Օրվա ընթացքում «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը պայթեցման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Ռև, Այգեստան, Խնածախ համայնքների տարածքներում, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում և հարակից բնակավայրերում:

ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը և The Halo trust ականազերծող ոչ կառավարական կազմակերպությունը հետախուզական աշխատանքներ են իրականացնում հանրապետության բոլոր շրջաններում:

Սպասվող պայթյունների մասին ծառայությունը կտեղեկացնի հավելյալ հաղորդագրություններով:

11 Մայիս, 2021 13:21
109
; ;