ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին:

Հանդիպման ընթացքում Աշոտ Մուրադյանը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով առաջիկա 5 տարիների նախանշված ՊԵԿ գործունեության առանցքային ուղղությունները, որոնք են հարկային ու մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացումը, իրավախախտումների կանխարգելումը, ենթակառուցվածքների արդիականացումը, կառավարման համակարգերի կատարելագործմամբ հարկ վճարողներին սպասարկման ծառայությունների տրամադրումը, հարկ վճարող-ՊԵԿ համագործակցության և վստահության ամրապնդումը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանն իր հերթին նշել է, որ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի կողմից ևս մշակվել է 2020-2025 թթ «Երկրի զարգացման համագործակցության ռազմավարությունը», որի շրջանակներում կարող են քննարկվել հնարավոր համագործակցության ուղղությունները:

Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել  գործուն քայլեր իրականացնել երկու կառույցների միջև փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:

 

11 Մայիս, 2021 15:14
128
; ;