Կազանի դպրոցում արյունահեղության հեղինակը եղել է կրթօջախի նախկին սան 19-ամյա Իլնազ Գալյավիևը, որը դպրոց էր գնացել հրազենով: Ավելի վաղ հայտարարվել էր, որ հարձակվողները երկուսն են եղել, սակայն ուժային կառույցներն այդ վարկածը չեն հաստատել:

Կազանի թիվ 175 դպրոցում Իլնազ Գալյավիևը սովորել է ինը տարի: 2017-ին ընդունվել է տեղի քոլեջը: Համադասարանցիների հավաստմամբ՝ շատ հանգիստ և քիչ շփվող երեխա է եղել, լավ է սովորել:

Դպրոցի հարձակումից որոշ ժամանակ առաջ Իլնազ Գալյավիևը Telegram ալիք է ստեղծել, որտեղ տեղադրել է իր լուսանկարը՝ «Աստված» գրառմամբ, հայտնելով «աշխարհում բոլորից ազատվելու» ծրագրերի մասին:

«Երկու ամիս առաջ ես ինձ Աստված զգացի: Իսկ ամռանը սկսեց իմ մեջ հրեշն արթնանալ: Ես բոլորին միշտ ատել եմ և ավելի շատ սկսեցի ատել: Դա ոչ ոք ինձ չի ասել: Ես ինքս եմ դա գիտակցել»,- հայտարարել է նա:

1lurer.am

11 Մայիս, 2021 20:05
2837
; ;