Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Սուրեն Սահակյանը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը նշանակվել է հիշյալ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ:

Քարտուղար է նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետ Սերգեյ Աբրահամյանը:

Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ ասվեծ է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի`

1. Հաստատել հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) հայ-կական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Նշանակել՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Սուրեն Սահակյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետ Սերգեյ Աբրահամյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի նոյեմբերի 13-ի «Հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1111 - Ա որոշումը»:

1964