Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ 19+400-կմ 20+500 հատվածում (Էջմիածին համայնք) մայիսի 12-ից մինչև մայիսի 19-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։

Պատճառվող անհարմարության համար Նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

11 Մայիս, 2021 22:34
159
; ;