Վրաստանում մայիսի 13-ից սահմանափակումները կվերացվեն

Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով կառավարության ստեղծած հատուկ միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խորհրդի անդամները խոսել են կառավարության կայացրած որոշման մասին՝ կապված զատկական տոների սահմանափակումների հետ, գրում է aliq.ge-ն:
Մայիսի 13-ից գործող սահմանափակումները կվերացվեն, այսինքն՝ կվերականգնվի հանրային ու ներհամայնքային տրանսպորտի աշխատանքը: Գործունեությունը օֆլայն ռեժիմով կվերականգնեն նաև ուսումնական հաստատությունները՝ դպրոցներն ու մանկապարտեզները: Սրա հետ մեկտեղ, ուժի մեջ է մնում պարետային ժամը:
Հիշեցնենք, որ զատկական տոների կապակցությամբ, սահմանափակումներ էին սահմանվել մայիսի 3-13-ը: Խոսակցություններ էին շրջանառվում, թե սահմանափակումները չեն հանվելու:
12 Մայիս, 2021 03:23
534
Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել
22 Մայիս, 2025 12:22
Վրաստանում ակցիայի մասնակիցները շարունակում են բողոքը Թբիլիսիի պետական համալսարանի մոտ
01 Դեկտեմբեր, 2024 11:15
Վրաստանում 27 կուսակցություն է գրանցվել ընտրություններին մասնակցելու համար
02 Սեպտեմբեր, 2024 00:22