Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Գյումրիում կկառուցվի էկո-քաղաք։ Ներդրողը Թոդդ Ֆաբաքերն է՝ Նյու Յորքից, որը ներկայացնում է «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը։ 

«Չեմ ուզում բացել փակագծերը, բայց Թոդդ Ֆաբաքերն ուզում է Գյումրիում էկո-քաղաք կառուցել, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ մարդը գա, քաղաքը կառուցի։

Լավ տարածք ունենք, որը ավագանու հաստատելու դեպքում նախնական կտրամադրենք նրան, մինչեւ իր էսքիզային նախագծերը բերի, կարողանանք հուշագիր ստորագրել։ «Ուռի գունդ»-ի տարածքն է՝ 21 հեկտար։ Երբ նա դիմում գրեց տարածք ստանալու համար, մենք մտածեցինք այդ տարածքը տալ»,- ասաց Բալասանյանը։

Գյումրու քաղաքապետարանի մամուլի հետ կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ Թոդդ Ֆաբաքերը ներկա կլինի ավագանու նիստին եւ մանրամասներով կներկայացնի իր ամբողջական ծրագիրը։ Մենք պարզեցինք, որ կստեղծվեն նաեւ աշխատատեղեր, էկո- քաղաքում կլինեն բնակելի տարածքներ, արհեստներ եւ արվեստներ, որոնք համահունչ կլինեն Հայաստանի մշակութային քաղաքին։ 

«Հրաշք ծրագիր է, որն արդեն երկար տարիներ քննարկվում է, վերջապես կարողացանք գալ ընդհանուր հայտարարի»,- ասաց Սամվել Բալասանյանը։

«ԴԻՍՏՐԻԿՏ» կայուն զարգազման եւ ձեռնարկատիրության հիմնադրամից՝ նախագծի ղեկավար Սաթեն Մինասյանը, Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ սա լինելու է ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակների վրա հիմնված առաջին համայնքը, որը ոչ միայն պարզապես  էկո-քաղաք է, այլև շատ ավելին:

«ԴԻՍՏՐԻԿՏ» կայուն զարգազման եւ ձեռնարկատիրության հիմնադրամի ներկայացուցիչներ

Մարիամ Գեւորգյան

1931