
Մայիսի 9֊ ին լույս է տեսել բանաստեղծ Սերգեյ Այվազյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ Ընտրանին։
Բանաստեղծի 90֊ամյակի օրը նրա ժառանգները կատարել են նրա վաղեմի երազանքը՝ լույս ընծայելով վերջինիս բանաստեղծություննների ժողովածուն։ Ժողովածուում ներառված են բանաստեղծի «Հայրենիքիս», «Լիրլկա», «Հորս հիշատակին» և մի շարք այլ ստեղծագործություններ։ Սերգեյ Այվազյանը եղել է տաղանդավոր բանաստեղծ ու նկարիչ, նա ստեղծագործել է առակների, երգիծական, քառյակների, փիլիսոփայական ժանրերում։ Ստեղծագործել է վաղ տարիքից։
Տպագրվել է «Գարուն», «Ծիծեռնակ», «Ոզնի», «Պիոներ կանչ», «Պիոներ» պարբերականներում։ Հանդես է եկեկ Սոս Խնդունի, Սերո Այվազյան, Սերիկ Վազյան գրական ծածկանուններով։Սերգեյ Այվազյանի մասին լավագույնս արտահայտվել են արվեստի և գրականության հայտնի մեծերը՝ Հովհաննես Շիրազ, Արամայիս Սահակյան, Մարո Մարգարյան, Հենրիկ Իգիթյան, Ռաղմիկ Դավոյան և ուրիշներ։
Ազգային վերելքի տարիներին (80֊ականների վերջ 90֊ականների սկիզբ) Այվազյանը լինելով ծագումով սասունցիների զավակ, չէր կարող ակտիվ մասնակցություն չունենալ ՀԱԲ֊ի կազմավորման և Արցախյան շարժման գործում։
Սերգեյ Այվազյանը իր մահկանացուն կնքել է 1994 թ֊ին։
«Կանգնած ես դու, իմ ժողովուրդ,
Կարմիր վիհի եզերքին,
Քո եռագույն ու ինքնության,
Արտոնագիրը ձեռքիդ․․․»։