Այսօր գործադիրի նիստում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը եւ ՀՀ  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել են գիտաշխատողների բազային աշխատավարձի բարձրացման մասին նախագիծը․

«Գիտաշխատողների բազային աշխատավարձերը 2010 թվականից անփոփոխ են մնացել։ Մոտավորապես հաջորդ տարվանից մենք փաստացի կրկնապատկում ենք բազային աշխատավարձերի չափաքանակը՝ այսօրվա 4 մլրդի փոխարեն լինելու է 7,7 - 7,8 մլրդ։ 2025 թվականին 4 մլրդը դառնալու է 14,4 մլրդ դրամ», - ասաց Ավինյանը։

Փաշինյանի խոսքով, առաջիկա երեք տարիների ընթացքում գիտաշխատողների բազային աշխատավարձների ֆոնդը քառապատկվելու է։

«Զուգահեռ ձեռնարկվելու է նաեւ ատեստացման գործընթաց, որպեսզի մենք համոզված լինենք, որ աշխատավարձը ավելանալու է ըստ որոշակի որակական չափանիշների։

Այս ծրագրի ճիշտ իրականացման պարագայում, այն ունենալու է բարերար ազդեցություն ոչ միայն գիտության ոլորտի, այլ նաեւ ողջ տնտեսության վրա»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

376