Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի հիման վրա վճարվող հատուցման գումարների վճարման գործընթացի արդյունավետության շարունակական բարելավումն է: Արդյունքում նախատեսվում է հեշտացնել հատուցման հիմնադրամի կողմից գումարների վճարման գործընթացը՝ նվազեցվելով իրականացվող վարչարարությունը և ներկայացվող փաստաթղթերը: Կկարգավորվի 2020 թվականի ընթացքում ավել վճարված դրոշմանիշային վճարների վերադարձը։

Գործադիրը որոշել է հետ վերցնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Արարատի մարզում գտնվող անշարժ գույքը և նվիրաբերել Դաշտավան համայնքին՝ այն վերանորոգելու և որպես մանկապարտեզ շահագործելու նպատակով։

Կառավարությունը լրացումներ է կատարել «ի Գործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգում» միջոցառման մեջ: Ըստ այդմ, սփյուռքահայ մասնագետներն իրենց մասնագիտական և փորձագիտական հմտությունները, նորարարական գաղափարները և աշխատանքային փորձը կկիրառեն որ միայն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների աշխատանքներում, այլև՝ Արցախի պետական կառավարման մարմինների աշխատանքներում: Հատկապես հետպատերազմյան շրջանում սփյուռքահայ մասնագետների զգալի քանակը ցանկություն են հայտնել իրենց նորարարական գաղափարները և աշխատանքային փորձը կիրառել նաև Արցախում:

284