ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադառնալով Սյունիքի դեպքերին ընդդիմության արձագանքին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ  ասվում է. «Սահմանային վերջին միջադեպերի հետ կապված արմատական ընդդիմությունը պնդում է, որ թշնամուն պետք է ոչնչացնել, քանի որ հատել է մեր պետական սահմանը։ Հիմա վերադառնանք 44-օրյա պատերազմի դասերին։ Երբ ՀՀ ՊՆ-ն հակադարձեց ադրբեջանցիների Երևանը գրավելու սպառնալիքին, այն է՝ նոր պատերազմ, նոր տարածքներ բանաձևով, նույն արմատական ընդդիմությունը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները դրանով պատերազմ հրահրեցին։ Պատերազմի ավարտից հետո իշխանություններին մեղադրեցին նաև այն բանում, որ վերջիններս սխալ արեցին, որ չդիմեցին ՀԱՊԿ-ին։ Հիմա էլ իշխանությունները դասեր են քաղել և դիմել են ՀԱՊԿ-ին, թշնամու հոխորտանքներին չեն հակադարձում, բայց արմատականները նորից նեղսրտել են՝ թե մեր բանակը պետք է պատժի թշնամուն, ոչ թե ՀԱՊԿ-ը։ Հարգելի արմատականներ, մի հատ կողմնորոշվեք...

Արմնյուզ-ի թղթակիցը հարցնում է գյուղացուն՝ թե բա չեք վախենում... գյուղացին պատասխանում է՝ բայց ընչի պտի վախենամ, ոնց էկել են, նենց էլ կթողեն կգնան...

Ասածս այն է, որ պետք չի ժողովրդի մեջ վախ ներարկել, այլ հակառակը՝ պետք է հուսադրել, կողքը կանգնել ամեն կերպ, պատրաստել, բացատրել հնարավոր ռիսկերը, միաբանվել թշնամու դեմ, ինքնակազմակերպվել, նեցուկ կանգնել բանակին..

Չչարախնդալ իշխանությունների բացթողումների վրա, այլ օգնել, որ այդ բացթողումները վերացվեն...

Հայրենիքը բոլորինս է և բոլորիս կարիքն ունի...»,- գրել է Բագրատյանը:

 

297