Ոստիկանները հայտնաբերել են գովազդային վահանակի պաստառը այրած տղամարդուն

Մայիսի 9-ին, ժամը 01.05-ին, Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ մեկ մարտական հաշվարկ դուրս է եկել Արարատ քաղաքի Շահումյան փողոց, որտեղ գովազդային վահանակ է այրվում:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արարատի բաժանմունքի օպերատիվ խմբի ծառայողներ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 13-ին, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով, ոստիկանության Արարատի բաժանմունք բերման է ենթարկվել Արարատ քաղաքի 52-ամյա մի բնակիչ։ Պարզվել է, որ նա մայիսի 9-ին, ժամը 00.30-ի սահմաններում, բենզինոտ շորով այրել է Արարատ քաղաքի Շահումյան փողոցի գովազդային վահանակի պաստառը։
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։
14 Մայիս, 2021 12:20
372
Կոտայքի մարզում Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին․ կա 5 վիրավոր
03 Սեպտեմբեր, 2022 10:42
Գովազդային տեսանյութում Մխիթարյանը սովորեցնում է ճիշտ արտասանել իր ազգանունը (տեսանյութ)
11 Հուլիս, 2022 18:51
Ավտովթար Երևանում. 24-ամյա վարորդը բախվել է երկաթյա գովազդային էլեկտրասյանը. shamshyan.com
11 Սեպտեմբեր, 2021 12:15
Կոտայքի մարզում Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին․ կա 5 վիրավոր
03 Սեպտեմբեր, 2022 10:42
Ճանապարհներին տեղադրված վահանակների սոցիալական գովազդը կազատվի հարկումից. Աժ-ն քննարկում է նախագիծը
08 Դեկտեմբեր, 2020 11:57