«Մեր հնարամիտ դիմորդները տարիներ շարունակ փոձում են օգտվել տարբեր հնարամտություններից։ 99,9 տոկոսը գրում են հանգիստ, աշխատում են իրենց թեստի վրա։ Քիչ տոկոսն է, որ փորձում են փախցնել գնահատական»,- այս մասին այսօր  ասուլիսի ժամանակ նշեց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

«Դիմորդը կարող է իր հետ բերել մի քանի հեռախոս, մեկը հանձնում է, իսկ մյուսը այնպես է անում, որ տեսնենք, բայց քանի որ նա հեռախոսից չի օգտվում, դուրս չենք հրավիրում, ասում ենք՝ նստի գրի։ Դու մի ասա, դիմորդը կարող է ունենալ 3 կամ 4 հեռախոս։ Այնուամենայնիվ, այդպիսի բաներ լինում են»,- նշեց Նասիբյանը։

1109