Հրդեհ՝ կահույքի արտադրամասում
Մայիսի 14-ին՝ ժամը 11:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 27 հասցեում գտնվող կահույքի արտադրամասում։
Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի տարածքում (մոտ 120 քմ)։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։32-ին, մարել՝ 12։54-ին։ Մոտ 60 քմ տարածքում այրվել են պատերի լաքապատումը և փայտի մնացորդներ։
14 Մայիս, 2021 19:04
1130
Կահույքի խանութում բռնկված հրդեհը մարվել է
01 Մարտ, 2025 15:18
Հրդեհ կահույքի արտադրամասում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
14 Օգոստոս, 2024 16:29
19-ամյա երիտասարդը կահույքի խանութից գումար է գողացել․ ձերբակալվել է
03 Օգոստոս, 2023 19:45
Մերձավան գյուղի կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել
22 Փետրվար, 2026 20:23
Գյումրիում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը
24 Դեկտեմբեր, 2025 12:30
Աշտարակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24 Նոյեմբեր, 2025 10:46