Վաշինգտոնն ակնկալում է, որ Ադրբեջանը անհապաղ դուրս կբերի բոլոր զորքերը Հայաստանի հետ սահմանից և կհրաժարվի սադրանքներից: ԱՄՆ պետդեպ:

Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայությունը,  ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է իրավիճակին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, ինչպես նաև կոչ է անում Բաքվին անհապաղ դուրս բերել զորքերը խնդրո առարկա դարձած տարածքից և հրաժարվել սադրանքներից:

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով: ՀՀ տարածքներում զորքերի տեղաշարժը անպատասխանատու և անհիմն սադրիչ քայլ է », - ճեպազրույցի ժամանակ  Պետդեպի ներկայացուցիչ Ջալինա Պորտերի: 

Ինչպես հայտնում են միջազգային աղբյուրները, նրա խոսքով ՝ Վաշինգտոնը ակնկալում է, որ ադրբեջանական կողմը կհրաժարվի այս տարածաշրջանում հետագա սադրանքներից:

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անմիջապես դուրս կբերի բոլոր զորքերը և կհրաժարվի հետագա սադրանքներից», - ասել է նա:

14 Մայիս, 2021 23:14
1228
; ;