2021թ.-ի մայիսի 21-ին ժամը 12:00-ին Թումանյան փողոցում՝ Սարյան Փարպեցի խաչմերուկում, տեղի կունենա երրորդ ՝ «GROW»  աշխատանքային էքսպոն, որին կմասնակցեն շուրջ 2000 երիտասարդ, մարդկային ռեսուրսի կառավարման մասնագետներ, շուրջ 50 տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ովքեր զբաղվում են երիտասարդական ոլորտի խնդիրներով: Միջոցառումը ստեղծում է բացառիկ հարթակ երիտասարդ մասնագետների, նորավարտների և առաջատար կազմակերպությունների համար` ընդլայնելու մասնագիտական կապերն ու ծանոթանալու աշխատաշուկայում առկա ամենատարբեր հնարավորություններին: Տոնավաճառի ընթացքում մասնակից կազմակերպությունների մասնագետները կներկայացնեն իրենց ընկերություններում առկա թափուր աշխատատեղերը, գործունեության ուղղվածությունն ու առաջնայնությունները: Աշխատանքային էքսպոն, հնարավորություն կընձեռի ընկերություններին ներկայացնելու իրենց թափուր հաստիքները՝ երիտասարդ մասնագետներին հնարավորություն տալով գտնելու համապատասխան աշխատանք: Համաժողովի մասին կարող եք տեղեկանալ հետևյալ ֆեյսբուքյան էջերի միջոցով՝ https://www.facebook.com/yfcarm/ և https://www.facebook.com/uyuarmenia/ :

Միջոցառումն իրականացվում է Youth for Change, United Youth Union հասարակական կազմակերպությունների և Բրյուսովի համալսարանի կարիերայի կենտրոնի հետ համատեղ։

«Երիտասարդները հանուն փոփոխության» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2017թ. Դեկտեմբեր ամսին: Իր գործունեության 4 տարիների ընթացքում կազմակերպել է 100-ից ավել համաժողովներ, ֆորումներ և տարբեր ձևաչափերով մի շարք միջոցառումներ, որոնք միտված են եղել երիտասարդների շահերի ու իրավունքների պաշտպանությանը, իրենց և հաջողության պատմություն ունեցող փորձագետների փորձի ու գիտելիքի փոխանակմանը:

1252