ՌԴ-ն առիթ չի տեսնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով «էմոցիաներ բորբոքելու» համար, Մոսկվան պատրաստ է աջակցել Երեւանին եւ Բաքվին դեմարկացիայի հարցում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ-ն։

«Ոչ մի կրակոց չի արձակվել, այնտեղ ոչ մի բախում չի եղել։ Նստել, հանգիստ պայմանավորվել են, թե ինչպես կարելի է մեղմել այդ իրավիճակը։ Մեզ խնդրել էին աջակցել, եւ մեր զինվորականներն այդ աջակցությունը ցուցաբերեցին, պայմանավորվածությունը ձեռք բերվեց։ Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում այդ ոչ սովորական, բայց հանգիստ կարգավորվող հարցում հույզերը բորբոքելու համար»,- ասել Է Լավրովը։

«Ինչ վերաբերում է ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը հանդես եկավ հայտարարություններով, որոնցում միջադեպը բացատրվում է թյուրիմացությամբ եւ, ամենակարևորը, սահմանի բացակայությամբ, որը պիտի սահմանազերծվեր եւ սահմանազատվեր։ Ոչ ոք դրանով երբեւէ չի զբաղվել, եւ մենք կողմերին առաջարկել ենք, որ նրանք անցնեն նման աշխատանքի, մենք պատրաստ ենք աջակցել՝ տրամադրելով եւ քարտեզագրական նյութեր, եւ խորհրդատվական ծառայություններ»,- հավելել է ռուս նախարարը:

 

2179