Հայտնի է Հայաստանի կազմը ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում
Մայիսի 23-31-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանը հանդես կգա 7 մարզիկով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքը։
Երիտասարդական հավաքականի մարզիչների որոշմամբ տղաներից առաջնությանը կմասնակցեն Գոռ Սահակյանը (67 կգ քաշային կարգ), Կարեն Մարգարյանը, Սուրեն Գրիգորյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ)։ Աղջիկներից մրցահարթակ դուրս կգան Միլենա Խաչատրյանը (71 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ):
Աշխարհի առաջնությունից հետո երիտասարդ ծանրորդները սկսելու են նախապատրաստվել սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի մինչև 20-23 տարեկանների առաջնությանը, որին հավաքականը կմասնակցի ընդլայնված կազմով:
18 Մայիս, 2021 02:07
3786
Սառնաղբյուրում Երիտասարդական տարածք է բացվել
15 Հոկտեմբեր, 2026 12:09
«Երևան» երիտասարդական նվագախումբը մեկնարկեց 2026/27 համերգաշրջանը
05 Հոկտեմբեր, 2026 10:46
Արփինե Սարգսյանը միացել է Երիտասարդության միջազգային օրվան նվիրված «Կենդանի գրադարան» նախաձեռնությանը
15 Օգոստոս, 2026 12:21
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
20 Հունիս, 2026 22:27
Հայ ծանրորդները մեկնում են Թաիլանդ
30 Մարտ, 2024 03:55
ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունները ի ցույց դրեցին ընդդիմության ճգնաժամը. Վարչապետ (տեսանյութ)
28 Հոկտեմբեր, 2026 16:53
Լուսանկար եք հրապարակել, որը մեր նավթավերամշակման գործարանի հետ ոչ մի կապ չունի. Գաբրիելյան
28 Հոկտեմբեր, 2026 16:24
Երբ այցելում եմ Հայաստան, ցանկություն է առաջանում կրկին այցելել. Սաուդյան Արաբիայի արքայազնը՝ ՀՀ վարչապետին
28 Հոկտեմբեր, 2026 14:28