«Լուրերը» գրում է.

««Լուրերը» փորձել է հետաքրքրվել, թե Ֆրանսիայի ԱԳՆ-ն ինչ դիրքորոշում ունի Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, Շուշիի Սբ Ղազանչեցոց Մայր տաճարի գմբեթի հեռացման և Ադրբեջանի կողմից հայկական պատմության խեղաթյուրման վերաբերյալ: Դիվանագիտական մեր աղբյուրները նշել են. «Ֆրանսիան ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցին: Ֆրանսիան ուշադիր հետևում է իրավիճակին և ցանկանում է, որ լույս սփռվի ցանկացած ավերածության վրա: Մենք արդեն առիթ ունեցել ենք հրապարակավ ասելու, որ խրախուսում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական փորձաքննության առաքելության արագ տեղակայումը տարածաշրջանում»:

Սյունիքում Ադրբեջանի իրականացրած սադրանքների կապակցությամբ մեր աղբյուրները հղում են արել նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ արած հայտարարությանը՝ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի, նրա հայ և ադրբեջանցի գործընկերների բանակցությունների վերաբերյալ: Նախարարը Բաքվին ու Երևանին կոչ էր արել պայմանավորվել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու հարցում»:

18 Մայիս, 2021 14:47
128
; ;