ԵԽԽՎ հատուկ զեկուցող Փոլ Գավանը, ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և ազգաբնակչության հանձնաժողովի անունից, մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան՝ «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով իր զեկույցի համար տեղեկություններ հավաքելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքից:

Փոլ Գավանը հանդիպումներ կունենա խորհրդարանականների հետ, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի և տարբեր նախարարությունների բոլոր այն ներկայացուցիչների հետ, որոնք զբաղվում են հակամարտության հումանիտար հետևանքների վերացմամբ:

Հնարավորություն կտրվի նաև լսելու տեղահանված մարդկանց և գերեվարվածների ու անհայտ կորածների ընտանիքների անդամների խոսքը: ԵԽԽՎ հատուկ զեկուցողը կհանդիպի նաև հոգևոր առաջնորդների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

18 Մայիս, 2021 16:59
146
; ;