«Համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության իննսուն տոկոսը ծածկված է՝ սևով փակած, և դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Եթե այդպես է, դրա տողերը ոչ թե պետք է, այլ ընդհակառակը պետք է բացվեն, ներկայացվեն հանրությանը: Բա ի՞նչ եք թաքցնում»,- այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համացանցում հայտնված փաստաթղթին, թե իբր այն հակահայկական է, և ՀՀ կառավարությունը պատրաստվում է ստորագրել այն:

Ես ինչքան վերլուծում եմ այդ փաստաթղթերը՝ նրանք ստանում են Ադրբեջանից, որովհետև եռակողմ խոսակցություն է գնում` Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան: Եվ ես ասեմ, որ այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները հարյուր տեկոսով համապատասխանում են ՀՀ շահերին: Եվ, այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածությունը իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա հարյուր տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ ինքն այդ թուղթը չի հրապարակի, որովհետև կոռեկտ չէ:

Մանրամասները` տեսանյութում:

6802