Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային պայմանագրի շրջանակներում համաձայնեցվեն ոչ միայն Միության ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագների սահմանման մոտեցումները, այլև սահմանվեն երրորդ երկրներից ներքին սպառման համար գազի փոխադրման սակագները՝ թափանցիկության և ոչ խտրական մոտեցման հիման վրա: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը. «Այսօրվա հանդիպման օրակարգից կցանկանայի կանգ առնել որոշ հարցերի վրա, որոնք, մեր տեսանկյունից, մեծ նշանակություն ունեն ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Մենք մեծապես կարևորում ենք Միության համար գազի ընդհանուր շուկայի ձևավորումը: Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային պայմանագրի շրջանակներում համաձայնեցվեն ոչ միայն Միության ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագների սահմանման մոտեցումները, այլև սահմանվեն երրորդ երկրներից ներքին սպառման համար գազի փոխադրման սակագները՝ թափանցիկության և ոչ խտրական մոտեցման հիման վրա»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Նիստն ընթանում է տեսակոնֆերանսի ֆորմատով: Հիմնական թեմաներից մեկը` կորոնավիրուսային համավարակի տնտեսական և սոցիալական հետևանքներն են:

 

843