Ռուսաստանցի և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Ադրբեջանից փոխանցվելիք գումարը ստանալու հարցում դիմել է խորհրդանշական քայլի` որոշելով բանկային հաշիվ բացել «Արցախբանկ»-ում:

«Բանկում հաշվեհամար եմ բացել, Ստրասբուրգի Եվրոպական դատարանի որոշմամբ, Ադրբեջանից 30 000 եվրո փոխանցումը ստանալու համար»-իր ֆեյսբուքյան էջում գրել է բլոգերը` կցելով «Արցախբանկ»-ի կրեդիտ քարտի լուսանկարը:

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշվել է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր էր ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»: Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ավելի ուշ Լապշինը լքել է Ադրբեջանի տարածքն ու մեկնել Իսրայել:

 

3122