Երեկ՝ մայիսի 23-ին, ուժեղ քամու և փոթորկի հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Երեկոյան եղանակի փոթորկման հետևանքով Օշական գյուղի 1-ին փողոցում մոտ 80 տարվա բարդին արմատից կոտրվել ու տապալվել է։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով մետաղե ջարդոնի են վերածվել բակում կայանված ՎԱԶ 2106 և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

808