Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի հունվար–ապրիլ ժամանակահատվածի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ Ըստ այդմ ունենք հետևյալ մակրո պատկերը․
2021 թվականի ապրիլը 2020 թվականի ապրիլի համեմատությամբ՝
- ՏԱՑ–ը կազմել է 23.2%,
- արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 16.9%–ով,
- ծառայությունների ծավալն աճել է 15.4%–ով,
- առևտրի շրջանառությունն աճել է 47.8%–ով,
- շինարարության ծավալն աճել է 87.7%–ով,
- արտահանման ծավալն աճել է 64.3%–ով,
- ներմուծման ծավալն աճել է 39.1%–ով։
2021 թվականի հունվար–ապրիլը 2020 թվականի հունվար–ապրիլի համեմատությամբ՝
- ՏԱՑ–ը կազմել է 2.6%,
- արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 0.9%–ով,
- ծառայությունների ծավալը կրճատվել է -2.9%–ով,
- առևտրի շրջանառությունն աճել է 4.8%–ով,
- շինարարության ծավալն աճել է 20.3%–ով,
- արտահանման ծավալն աճել է 16.7%–ով,
- ներմուծման ծավան աճել է 2.2%–ով։
Ընթացիկ տարվա ապրիլ ամսվա կտրվածքով տնտեսության բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել, իսկ կումուլյատիվ կտրվածքով (հունվար–ապրիլ) միայն ծառայությունների ոլորտն է շարունակում մնալ բացասական տիրույթում։ Գյուղատնտեսության ոլորտի վիճակագրությունը Վիճակագրական կոմիտեն հրապարակում է եռամսյակային պարբերականությամբ, այդ իսկ պատճառով այն բացակայում է կոմիտեի ընթացիկ օպերատիվ հրապարակման մեջ։
Մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առավել մանրամասն վիճակագրությունը ներկայացված է գրաֆիկներում։