«Բնականաբար, տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ, սա ադրբեջանական ագրեսիվ դրսեւորումներից մեկն է։ Այս իրավիճակի սկզբում Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին երկրորդ հոդվածով եւ սկսել է խորհրդակցություններ։ 

Մեր դիրքորոշումը հետեւյալն Է՝ ադրբեջանական զինվորները պիտի հեռանան Հայաստանի սուվերեն տարածքից։ Հայաստանը փորձում է եւ փորձելու է խնդիրը լուծել առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական ճանապարհներով, ինչը չի նշանակում, որ դա տեղի չունենալու դեպում չեն կարող լինել այլ լուծումներ», - ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

Լրագրողի ճշտող հարցին, թե պատգամավորը ի նկատի ունի ռազմական լուծումները, Ռուբինյանը հակիրճ պատասխան տվեց, - «Այո»։

«Մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները, որոնք մեզ հետ կապված են հստակ, կարգավորված փոխպարտավորություններով, այդ թվում՝ ռազմական, կաջակցեն մեզ այս գործընթացում։

ՄԱԿ - ին դիմելը հնարավոր քայլերից մեկն է, բայց մեր տարբեր քայլերն ունեն իրենց տեղը, ժամանակը եւ նպատակահարմարությունը։ Ես նաեւ չեմ բացառում, որ դրան նույնպես կարող է գործը հասնել»,- ասաց Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

689