
Քաղաքական ուժերը վերջին տարիներին հանրային բարձր աջակցության պատրանք ստեղծելու նպատակով սոցիալական ցանցերում բացում են կեղծ օգտահաշիվներ կամ, այսպես կոչված, «ֆեյքերի ֆաբրիկաներ»։ Այս խմբերը համակարգված ձևով հավանում, մեկնաբանում կամ տարածում են անհրաժեշտ հրապարակումները։
«Փաստերի ստուգման հարթակն» արդեն իսկ բացահայտել է քաղաքական գործչի կամ կուսակցության շուրջ արհեստական դրական կարծիք ձևավորելու համար ստեղծված կեղծ օգտահաշիվների մի շարք խմբեր։
Դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
- Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում
- Ինչ են քարոզում իշխանամետ էջերը
- Արթուր Վանեցյանի «վիրտուալ հայրենիքը» կամ ընդդիմադիրի 160 ֆեյքերը
- 300 ֆեյք` ընդդեմ Արսեն Թորոսյանի
Վերջին շրջանում ակնհայտորեն ակտիվացել է կեղծ օգտահաշիվների մի մեծ խումբ, որը տարբեր ֆեյսբուքյան էջերում և լրատվականների հրապարակումների մեկնաբանություններում աջակցում է Հանրապետական կուսակցությանը: Այսօր կներկայացնենք այդ խմբի 150 ֆեյքերի աշխատանքը։ Նշենք, որ այս թիվը վերջնական չէ, և չի բացառվում, որ այն շատ ավելի մեծ է։ Ուսումնասիրվել են միայն այս պահին ակտիվ գործունեություն ծավալող կեղծ օգտահաշիվները։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: