«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության Նուր-Սուլթան քաղաքում կայացած MAY MUSIC CUP միջազգային երաժշտական մրցույթին: Պատանի դաշնակահարուհին սոլո դաշնամուր, 11-13 տարիքային խմբում արժանացել է առաջին մրցանակի: Մրցույթն անցկացվել է 2021 թ. մայիսի 17-22-ը՝ 2 փուլով, մասնակցել են 18 երկրի 106 երիտասարդ երաժիշտներ:

Ժյուրիի կազմն ընդգրկում էր վաստակաշատ երաժիշտներ Ղազախստանից, Իտալիայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից և Հայաստանից: Ժյուրիի նախագահն էր ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը (Հայաստան):

Մրցույթին հաջողությամբ ելույթ է ունեցել նաև մեր մյուս հայրենակցուհին՝ դաշնակահարուհի Վարդիթեր Սահակյանը, ով 20 և բարձր տարիքային խմբում արժանացել է Գրան պրի (բարձրագույն) մրցանակին:

Տեղեկացնենք, որ May music cup միջազգային երաժշտական ամենամյա մրցույթն անցկացվել է 4-րդ անգամ: Այն կազմակերպվում է «Intelect Academia Dominanta»-ի կողմից: Մրցույթը ներառում է 5 տարիքային կատեգորիաներ՝ 8-ից մինչև 35 տարեկան երաժիշտ-կատարողների համար։

623