«Հակառակորդին մենք գնահատում ենք ոչ թե քանակով, այլ ստորաբաժանումներով: Ներկա դրությամբ ամբողջ ճակատով մեր տարածքում գտնվող հակառակորդի զինծառայողների քանակը չի գերազանցում 1000-ը»,- ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եթե դիտարկվում են հակառակորդի զինծառայողներ սահմանի վրա, սահմանից այն կողմ, ապա մարդիկ կարող են շատ ավելի մեծ թվեր ասել: Հակառակորդի նշված 1000 զինծառայողը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություն չունեն։

Կրակելու հրաման տալիս է ռազմական ղեկավարությունը, ոչ թե քաղաքական: Եթե մենք զգանք, որ արդեն իսկ չի կարելի հակառակորդի հետ ձեռնամարտի բռնվել եւ լինեն համապատասխան նախապայմաններ, որ հակառակորդը արդեն ձգտում է այդ ուղղությամբ իր պայմանները կիրառելու՝ մենք միանշանակ կկիրառենք ռազմական ուժ եւ կոչնչացնենք հակառակորդի բոլոր զինծառայողներին: Բոլորը գտնվում են մեր նշանառման տակ: Համոզված եղեք, որ Զինված ուժերը պատրաստ են իրենց առջեւ դրված խնդիրը կատարել»,- ասաց Ասրյանը:

Նա հայտնեց, որ Տավուշի սահմանային իրավիճակը կայուն է. «Կրակոցները եղել են դեպի օդ եւ մի քանի հետ մեր դիրքի ուղղությամբ: Կրակոցներն իրենց ինտենսիվությամբ եւ ժամանակով էական չեն ազդել մեր ստորաբաժանումների վրա, զորքը կատարում է իր առաջ դրված խնդիրը»:

1855