ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ: Մարզպետի ուղերձը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության սկզբնավորումն արդյունք էր 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի։

Հայկական անկախ պետականության վերականգնումը՝ հարյուրամյակների ընդմիջումից հետո, բախտորոշ իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում։

Չնայած իր գոյության կարճատևությանը, Հայաստանի Հանրապետությունը կարողացավ սերունդներին փոխանցել արժեքային նոր համակարգ, որը հենվում է պետական մտածողության ու ժողովրդավարական սկզբունքների վրա։

Եվ հիմա, առավել քան երբևէ, մենք բոլորս միավորվելու, մեր պետականության ու պետության ապագայի հանդեպ վստահությամբ ու հավատով առաջ շարժվելու կամք պետք է ունենանք, քանզի հայ ժողովրդի ոգին աննկուն է, հավատը՝ աներեր, ուժը՝ անսպառ։

Հարգելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն մեր երկրին»:

 

635