ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատճառը, թե ինչու է ՔՊ նախընտրական ցուցակում ոչ առաջին տեղերում։

«Սիրելի հայրենակիցներ,

Քանի որ շատ են հարցնում, թե ինչո՞ւ ինքս ներկայացված չեմ ՔՊ համամասնական ցուցակի սկզբի հատվածում, պարզաբանեմ, որ այդ որոշումը կայացվել է իմ ընտրությամբ՝ պայմանավորված ծառայությունս այլ ոլորտում շարունակելու մտադրությամբ։ Մինչ այդ ակտիվ մասնակցելու եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավին եւ կոչ եմ անում ձեզ եւս ակտիվ լինել ու աջակցել մեր թիմին։
Շնորհակալություն եմ հայտնում հոգատար վերաբերմունքի համար եւ օգտվելով առիթից շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ»,-նշում է պատգամավորը։

Նշենք, որ Վիկտոր Ենգիբարյանը ՔՊ ցուցակում 143-րդն է։ 

710