
«Մենք ներսում թշնամիներ չունենք և չենք փնտրում»,- խորհրդարանական ճեպազրույցներում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ագրեսիվ հայտարարություններին:
«Ձեր հարցը ճիշտ հասցեագրված չէ: Ձեր հարցը ճիշտ հասցեագրված կլիներ, եթե տայիք նրանց, ովքեր ներսում թշնամի են փնտրում: Մենք այսօր օրնիբուն զբաղված ենք ՀՀ անվտանգային հարցերը կառավարելի պահելով և դրանց հետ կապված լուծումներ փնտրելով»,- ասաց Մակունցը:
Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ հիշեցրեց, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից եղել է ուղիղ եթերում բանավիճելու առաջարկ, որը մերժում են նույն ուժերը, որոնց ուղղված էր այդ բանավեճի առաջարկը: «Ես լիահույս եմ, որ այդ ուժերը իրենց մեջ տղամարդկություն կգտնեն և կգան կնստեն հանրության առաջ, ուղիղ եթերում կբանավիճեն, և այդ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն»: