Երթևեկության առավելագույն արագությունը 100 կմ/ժ-ից իջեցվել է 80 կմ/ժ-ի․ չգերազանցել թույլատրելի արագությունը
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 24-25-րդ կմ-ի վրա (Արտաշատին մոտեցող տեղամաս) ավարտվել են համապատասխան գծանշումները, որոնց միջոցով ստեղծվել է աղմուկի հատուկ գոտի, որպեսզի վթարավտանգ այդ հատվածում հնարավորինս կանխվեն ճանապարհատրանսպորտային պատահարները։ Նշված հատվածում՝ մինչև շրջադարձի ավարտը, երթևեկության առավելագույն արագությունը 100 կմ/ժ-ից իջեցվել է 80 կմ/ժ-ի, ապա 80 կմ/ժ-ից՝ 60 կմ/ժ-ի։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
«Վարորդներին կոչ ենք անում տվյալ հատվածով երթևեկելիս լինել ուշադիր և չգերազանցել թույլատրելի արագությունը»,- ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի հայտարարության մեջ։
31 Մայիս, 2021 19:14
1099
Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ
06 Նոյեմբեր, 2026 18:11
Կոմիտասի պողոտայի և հարակից փողոցների խաչմերուկում նոյեմբերի 4-ից երթևեկության փոփոխություններ կլինեն
03 Նոյեմբեր, 2026 14:00
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն․ ՆԳՆ-ն ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն․ տեսանյութ
21 Հոկտեմբեր, 2026 21:36
Bitcoin-ի գինը հասել է պատմական առավելագույնին
10 Հուլիս, 2025 23:19
Ստորագրվել է փաստաթուղթ՝ ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունն առավելագույն մակարդակի բարձրացնելու մասին․ ԱԻՆ
15 Սեպտեմբեր, 2021 03:55
Քամու արագությունը գերազանցել է 250կմ/ժ-ը. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
30 Օգոստոս, 2021 19:06